Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներն ազդել են նաև գործարար Հակոբ Հակոբյանի` «Ճոյտի» բիզնեսի վրա
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ազդել են նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական, գործարար Հակոբ Հակոբյանի՝ «Ճոյտի», գործերի վրա, ով պատրաստվում էր Զվարթնոցում հայ-ուկրաինական նոր առողջարան բացել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարար Հակոբ Հակոբյանը՝ «Ճոյտը»:
«Հիմա անհասկանալի իրավիճակ է ստեղծվել: Պետք է դեռ հստակություն մտցվի, որ հասկանանք, թե ոնց ենք շարունակելու: Գործարքը չի սառեցվել, բայց որ նրանց հետ խոսում ենք, ասում են՝ հլը դեռ տեսնենք, թե մենք ինչ կարգավիճակ ենք ստանալու»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Նա նշեց, որ խոսքը Ուկրաինայում հայտնի «Սակի» առողջարանային համալիրի մասին է, որի մի մասնաճյուղն էլ կբացվի Հայաստանում: «Այդ առողջարանը բուժում է մի շարք հիվանդություններ: Երբ մեզ մոտ բացվի, մարդիկ ոչ թե թանկ ու կրակ կգնան այնտեղ, այլ մեզ մոտ կհանգստանան: Առաջիկա 2 տարին մասնագետներին նրանց մոտից ենք բերելու, ովքեր կսովորեցնեն նաեւ մեր մասնագետներին: Սա հարմար տարբերակ կլինի նաեւ մեր պաշտոնյաների, գործարարների համար, որ էլ երկրից դուրս չգնան բուժվելու»,- նշեց գործարարը:
Ավելացրեց նաև, որ գնային առումով եւս ավելի էժան կլինի, քան այնտեղ: Գործարարը համոզված է, որ այդ առողջարանը նաեւ շատ զբոսաշրջիկներ կբերի Հայաստան: Իսկ եթե Ուկրաինայում նման իրավիճակ չլ,իներ առողջարանը արդեն կգործեր: