1134 դիտում
11:47 11-12-2022
Բուլղարիան առաջին ռազմական օգնությունը կուղարկի Ուկրաինային
Բուլղարիան առաջին ռազմական օգնությունը կուղարկի Ուկրաինային այն բանից հետո, երբ խորհրդարանը հաստատել է ժամանակավոր կառավարության կողմից կազմված սպառազինությունների ցանկը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Բուլղարիան ԵՄ անդամ այն եզակի պետություններից է, որը օգնություն չի ուղարկել Ուկրաինային՝ այն բանից հետո, երբ Սոցիալիստական կուսակցությունը, որը նախորդ կառավարության կոալիցիոն գործընկերն էր, մայիսին արգելքներ էր դրել ավելի վաղ գոյություն ունեցող առաջարկի համար:
Զենքերի ցանկը հայտնի չէ, սակայն պետական պաշտոնյաներն ասել են, որ պաշտոնական Սոֆիան հիմնականում թեթեւ զենք եւ զինամթերք կուղարկի Ուկրաինա:
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դիմիտար Ստոյանովը հայտարարել է, որ Բուլղարիան չի կարող իրեն թույլ տալ Ուկրաինա ուղարկել ռուսական արտադրության զենիթահրթիռային համակարգերը կամ Կիեւին անհրաժեշտ ՄիԳ-19 եւ Սու-25 կործանիչներ։
«Իմ մոտեցումը պահպանողական է եղել, քանի որ ես պետք է ապահովեմ Բուլղարիայի պաշտպանությունը։ Օգնությունը լիովին համապատասխանում է Ուկրաինայի առաջնահերթություններին, սակայն մենք չենք ուղարկում C-300 համակարգեր, ՄԻԳ-29 կամ Սու-25 ինքնաթիռներ»,- ասել է Ստոյանովը։
Օգոստոսին էկոնոմիկայի նախարարությունը հաստատել էր ավելի քան 1 միլիարդ լեւայի (540,22 միլիոն դոլար) զենքի արտահանման գործարքներ, որոնց մեծ մասը նախատեսված է եղել Լեհաստանի համար, որն Ուկրաինա զենքի առաքման առանցքային հանգույցներից մեկն է:

Նմանատիպ նյութեր
1887 դիտում
09:30 06-03-2016
Բուլղարիան ավելի քան 400 ուժայիններ կուղարկի` Հունաստանի հետ սահմանը հսկելու նպատակով
1057 դիտում
16:45 22-01-2015
ԱՄՆ-ն մեծացնում է Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը
922 դիտում
17:00 09-02-2023
Ժամանակն է ավելացնել Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը, այդ թվում՝ ռազմական. Շառլ Միշել
Այս բաժնից
817 դիտում
17:34 23-11-2024
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները ահազանգում են «պուտինացման» վտանգի մասին
874 դիտում
17:20 23-11-2024
Ուկրաինան վերահսկում է Կուրսկում գրաված տարածքի 60 տոկոսը. Reuters
943 դիտում
16:13 23-11-2024
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»