Բուլղարիան ավելի քան 400 ուժայիններ կուղարկի` Հունաստանի հետ սահմանը հսկելու նպատակով
Բուլղարիայի իշխանությունները ավելի քան 400 զինվորականներ և անվտանգության աշխատակիցներ կուղարկեն Հունաստանի հետ սահմանը հսկելու նպատակով: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը:
Նման որոշումն ընդունվել է տաք եղանակով պայմանավորված` միգրանտների մեծ հոսքով դեպի Եվրամիություն:
Անհրաժեշտության դեպքում Հունաստանի հետ սահման կուղարկվեն ևս 500 ուժայիններ,- հավելել է վարչապետը:
Նշենք, որ ըստ ЕС Frontex գործակալության` 2015 թ.-ին Եվրամիություն է այցելել 1,8մլն միգրանտ: