ՌԴ-ն սպասում է Պուտինի, Ուիթքոֆի և Քուշների միջև հանդիպման արդյունքների մասին ԱՄՆ-ի արձագանքին․ Կրեմլ
Ռուսաստանը սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հանդիպման արդյունքների մասին ԱՄՆ-ի արձագանքին: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «Կոմերսանտը»։
Նա վստահեցրել է, որ Ուիթքոֆի հետ նոր բանակցությունների ամսաթիվը դեռևս նշանակված չէ։
Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև զրույց նույնպես ներկայումս նախատեսված չէ։ Նա վստահեցրել է, որ «հենց որ ստեղծվեն շփումների նախապայմանները», կարելի է արագ կազմակերպել բանակցություններ, այդ թվում՝ անձնական հանդիպումներ։
Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի պատվիրակները հանդիպել են Կրեմլում դեկտեմբերի 2-ին։ Բանակցությունները տևել են մոտ հինգ ժամ, կողմերը քննարկել են Ուկրաինայում կարգավորման ծրագիրը, որը մշակվել է Վաշինգտոնի և Կիևի միջև խորհրդակցություններից հետո
Հանդիպումից հետո Յուրի Ուշակովը հայտարարել է, որ համաձայնագրի փոխզիջումային տարբերակ դեռևս գոյություն չունի։