44405 դիտում
10:59 11-12-2022
Խոշոր հրդեհ Երևանում․ ժամանել են հրշեջների մի քանի մարտական հաշվարկ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դոդոխյան փողոցի թիվ 47 շենքի մոտակայքում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ և հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ և 3-րդ վաշտերի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի և 3-րդ վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում և տարածքը սահմանազատել են 2-րդ վաշտի պարեկներ Ազատ Սրապյանը, Վարուժան Ենգիբարյանը և 3-րդ պարեկներ Սարգիս Ղուկասյանն ու Հարություն Մանգասարյանը, որպեսզի հետաքրքրքասեր քաղաքացիները չհավաքվեն, կուտակումներ տեղի չունենան, որպեսզի հրշեջները կարողանան կատարել իրենց աշխատանքը, ինչը պարեկներին հաջողվել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։
Հիմնականում այրվել է նշված փողոցում ժողովրդին հայտնի՝ երշիկի գործարանի հարևանությամբ գտնվող տարածքը։
Հրդեհի մասին տեղեկանալով, Շենգավթի վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հանձնարարականով՝ ժամանել է Շենգավիթի թաղապետարանի կոմունալ բաժնի պետը։
Տեղում են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը։
Այս պահին հրշեջներին ու քաղաքացիներին հաջողվել է կանխել կրակի տարածումը։ Ու հիմա աշխատանքներ են տարվում կրակը մեկուսացնելու ուղղությամբ, ինչը հրշեջներին հաջողվում է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 186+
186+