Հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցները․ hանդիպումները տեղի կունենան դեկտեմբերի 13-ի և 14-ին
Ավարտվել է ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնության 1/4 եզրափակիչ փուլը։ Կատարում ընթացող Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս եկան Ֆրանսիան, Մարոկոն, Արգենտինան և Խորվաթիան։
Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա Լուսաիլում դեկտեմբերի 13-ին, կխաղան Արգենտինայի և Խորվաթիայի ազգային հավաքականները։
Երկրորդ կիսաեզրափակիչ զույգը կազմել են Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականները։ Նրանց հանդիպումը տեղի կունենա Ալ-Հավրայում, դեկտեմբերի 14-ին:
Երկու խաղերն էլ կսկսվեն Երևանի ժամանակով 23:00-ին։
Հիշեցնենք, որ 1/4 եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Անգլիայի ընտրանուն, իսկ Մարոկկոն նվազագույն՝ 1-0 հաշվով Պորտուգալիային։