211652_close_icon
views-count1020 դիտում article-date 18:32 09-12-2022

Պատշաճ մակարդակով քաղպաշտպանության կազմակերպումը կառավարության գերակա խնդիրներից մեկը պետք է լինի. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ քաղաքացիական պաշտպանության  համար պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների  և պաշտոնյաների մասնակցությամբ:

Արցախի պետնախարարի աշխատակազմից հայտնում են, որ խորհրդակցության ընթացում   ներկայացվել  և  քննարկվել է ԱՀ քաղպաշտպանության պլանը,  փաստաթղթի վերաբերյալ ներկայացվել են առաջարկներ: Կարևոր է համարվել առկա մարտահրավերներին համահունչ, իրատեսական և կենսունակ փաստաթղթի մշակումը:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը քաղպաշտպանության պատշաճ մակարդակով կազմակերպումն առաջնային է համարել  բնակչության անվտանգության տեսանկյունից՝ ընդգծելով, որ այն նաև  կառավարության գործունեության գերակա խնդիրներից մեկը պետք է լինի:  Նա կարևոր է համարել  քաղպաշտպանությունում  ներգրավված գերատեսչությունների փոխգործակցված և համակագված աշխատանքը, պարբերական ուսումնավարժանքների իրականացումը, ինչպես նաև  բնակչության շրջանում ուսումնական միջոցառումների կազմակերպումը:

Խորհրդակցության ընթացքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ քաղպաշտպանության ոլորտին վերաբերող խնդիրների քննարկման համար։

Նմանատիպ նյութեր