211652_close_icon
views-count24600 դիտում article-date 12:18 08-12-2022

«Հրազդան» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին տղայի մահվան փաստով նախաձեռնվել  քրեական վարույթ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանի կողմից ՀՀ ՔրՕրի 187 հոդվածի 2-րդ մասի (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է դեկտեմբերի 5-ին «Հրազդան» բժշկական կենտրոնում երեխայի մահվան փաստով, ինչի համար երեխայի հարազատները մեղադրում են, որ մահվան պատճառը «Հրազդան» բժշկական կենտրոնի բժշկի մասնագիտական ոչ ճիշտ աշխատանքի արդյունքն է։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հոդված 187. Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը
1. Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե նրա անզգուշության հետևանքով հնարավոր չի եղել կանխել հիվանդության հետագա ընթացքը կամ բարդությունների առաջացումը, կամ եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս, կամ առաջացել է սաղմի կամ պտղի վնասում՝

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացին, ով վարձակալական հիմունքներով իր կնոջ ու երեխաների հետ բնակվում է Հրազդան քաղաքում, իր կնոջ հետ այցելել է «Հրազդան» ԲԿ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 31-ամյա Նորիկ Հայրապետյանի կինը՝ 26-ամյա Էլլադա Հայրապետյանը, այսօր պետք է, ըստ նշված բժշկական կենտրոնի բժիշկների, լույս աշխարհ բերեր իր հերթական բալիկին։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսինն ասում էր. «Ժամը մեկին լավ տրամադրությամբ կնոջս բերեցի Հրազդանի հիվանդանոցի ծննդատուն։ Սպասում էինք լավ խաբարի, բայց 1 ժամ հետո բժիշկը մոտեցավ մեզ ու ասեց, որ երեխան մահացել է, քանի որ սրտի կանգ է եղել։ Ճիշտն ասած՝ շոկի մեջ ընկա, այն դեպքում, երբ երբևիցե ոչ մի խնդիր թե կինս. թե պտուղը չէին ունեցել։ Անգամ Երևանում են հետազոտել կնոջս, ու այնտեղի բժիշկներն ասել էին, որ նա կարող է հանգիստ ծննդաբերել, երեխայի քաշն է մի փոքր պակաս։ Այս պահին կնոջս տեղափոխել են վերակենդանացման  բաժանմունք։ Մենք երեխայի մահվան մեջ կարծում ենք, որ մեղավոր է բժիշկը, ում անփույթ աշխատանքի արդյունքում է արձանագրվել երեխայի մահը, այն դեպքում, որ, նորից եմ կրկնում, թե մայրը, թե երեխան ոչ մի առողջական լուրջ խնդիրներ չեն ունեցել։ Հիմա մեր պահանջն է, որպեսզի մեղավորը կամ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում ոչ մի ընտանիք այն վիշտն ու ցավը չապրի, որ այս պահին մենք ենք ապրում։ 3 երեխա ունենք՝ 2 տղա, 1 աղջիկ։ Չորրորդը նույնպես տղա էր ու ապագա զինվոր։ Բայց Հրազդանի ծննդատան բժշկի կամ բժիշկների անփութության հետևանքով հիմա մենք չգիտենք՝ ինչ անենք։ Անգամ երեխայի համար հագուստ ու խաղալիքներ էինք գնել։ Մեր ողջ ազգուտակը գիտեր ու սպասում էին մեր տղայի լույս աշխարհ գալուն, բայց խոսքեր չունենք ասելու, չգիտենք՝ ինչ ասենք։ Մեր պահանջն է, որպեսզի մեղավորը կամ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Զարմանում եմ նաև, որ մահվան դեպք է արձանագրվել ծննդատանը, բայց նրանք 6 ժամից ավելի է, դեպքի մասին ոստիկանությանը չեն տեղեկացրել»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր