211652_close_icon
views-count29131 դիտում article-date 22:22 07-12-2022

Երևանում պարեկները կասկածելի 3 երիտասարդների տեղափոխել են ոստիկանություն, անչափահասի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ, Նիվան էլ տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ Երևանում շարունակել են ուժեղացված ծառայությունը, որի արդյունքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտնաբերել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխվել 3 երիտասարդ տղա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն վաշտի պարեկներ Գրիշա Պողոսյանն ու Անդրանիկ Մինասյանը Իսակովի պողոտայում ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են 3 երիտասարդ տղաների։ Պարեկները, մոտենալով նրանց, փորձում են պարզել ինքնությունը, ու այդ պահին նկատում են, որ նրանցից մեկը թևի տակ եղած պայուսակը (барсетка) փորձում է թաքցնել:

Տեղում պարեկները ստուգում են այն, որի մեջ հայտնաբերվում է «Մակարով» տեսակի լիցքավորված ատրճանակ։ Տեղում այդ երեքը տեղափոխվում են ոստիկանության Մալաթիայի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք լինում են նաև ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով, որը նույնպես տեղափոխվում է ոստիկանության Մալաթիայի բաժին։

Տեղում պարզվում է, որ նրանք են Երևանի բնակիչներ՝ 17-ամյա Էմիլ Հ-ն, 18-ամյա Հրանտ Ա-ն և 18-ամյա Ռուբեն Ս-ն։ Վերջինս լինում է վարորդը, իսկ ատրճանակը հայտնաբերվել է Էմիլ Հ-ի մոտ։ Ատրճանակը եղել է նաև լիցքավորված 8 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներով։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Նշված անձինք բաց են թողնվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր