211652_close_icon
views-count1456 դիտում article-date 22:37 07-12-2022

Հայտնի են աղջիկների Եվրոպայի Մ17 և Մ19 առաջնություններում Հայաստանի հավաքականների մրցակիցները

Կայացել է ֆուտբոլի կանանց Եվրոպայի Մ17 և Մ19 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայաստանի Մ17 հավաքականն ընդգրկվել է B լիգայի 5-րդ խմբում, որտեղ կմրցի Թուրքիայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների հետ, իսկ Մ19 հավաքականը B լիգայի չորրորդ խմբում կխաղա Մալթայի և Ֆարերյան կղզիների թիմերի հետ։

Կանանց Եվրոպայի Մ17 առաջնության հանդիպումները կկայանան մարտի 24-30-ին թուրքական Անթալյա քաղաքում։ Հայաստանի Մ17 հավաքականը մարտի 24-ին կմրցի Հյուսիսային Իռլանդիայի, իսկ մարտի 30-ին՝ Թուրքիայի իր հասակակիցների հետ։

Կանանց Եվրոպայի Մ19 առաջնության հանդիպումները կկայանան ապրիլի 4-10-ին Երևանում։ Հայաստանի Մ19 հավաքականը ապրիլի 4-ին կմրցի Մալթայի, իսկ ապրիլի 10-ին՝ Ֆարերյան կղզիների իր հասակակիցների հետ։

Նմանատիպ նյութեր