Մ19 Եվրո-2019. Հայտնի դարձան Հայաստանի հավաքական մրցակիցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 31-ին, կայացավ մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թվականի առաջնության՝ Երևանում կայանալիք մրցաշարի վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքներով ձևավորվեցին հետևյալ խմբերը.
[b]A խումբ
[/b]
Հայաստան Մ19
Պորտուգալիա Մ19
Իտալիա Մ19
Իսպանիա Մ19
B [b]խումբ[/b]
Չեխիա Մ19
Իռլանդիա Մ19
Նորվեգիա Մ19
Ֆրանսիա Մ19
Վիճակահանությունից հետո մեր հավաքականի մի քանի խաղացող մեկնաբանել են արդյունքները, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/05/31/euro/982981]Armsport.am[/url]-ը.
[b]Հայաստանի հավաքականի փոխավագ Մարկոս Պիզելի.
[/b]
«Հայաստանի Մ19 հավաքականի հաջողություն եմ մաղթում:
Բոլոր խաղերն իհարկե դժվար կլինեն: Կարծում եմ՝ կլինեն նոր մխիթարյաններ, մարկոսներ, ղազարյաններ»:
[b]Մ19 Եվրոպայի առաջնության դեսպան Հենրիխ Մխիթարյան.
[/b]
«Շատ ուրախ եմ, որ ներկայացնելու եմ մեր երկիրը որպես դեսպան: Երբ ես այս տարիքում էի, ամբողջ տարին սպասում էի նման մրցաշարերի: Հուսով եմ՝ շատ երկրպագուներ ներկա կլինեն հուլիսին կայանալիք մրցաշարին: Առաջին անգամ ենք նման մրցաշար անցկացնում
Հիշեցնենք՝ Հայաստանի Մ19 հավաքականը որպես մրցաշարն ընդունող երկիր դարձել է A խմբի առաջին թիմը: Հայաստանին են միացել ևս 7 թիմեր՝ Իռլանդիան, Չեխիան, Նորվեգիան, Իսպանիան, Ֆրանսիան, Պորտուգալիան և Իտալիան»: