211652_close_icon
views-count58354 դիտում article-date 10:46 07-12-2022

Ողբերգական դեպք Երևանում․ Volkswagen-ի վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել Nissan-ին, ժամանել են Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատարն ու ճանապարհատրանսպորտային պատահարների քննչականի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Volkswagen մակնիշի ավտոմեքենան Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում բախվել է Nissan մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել 1-03 ծառայության Էրեբունու վարչական շրջանի 4-րդ ենթակայանի թիվ 41 ռեանիմացիոն բրիգադի բժիշկներ Նվեր Վարդանյանն ու Վահե Գրիգորյանը, ովքեր արձանագրել են Volkswagen-ի վարորդի մահը։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Էդգար Շահնազարյանն ու Բենիկ Ֆահրադյանը։

Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, քննիչներ Շիրակ Խաչատրյանի և Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են Volkswagen-ի մահացած վարորդի և Nissan-ի վարորդի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ Volkswagen-ի վարորդը մեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր