979 դիտում
23:43 06-12-2022
Ճգնաժամային կառավարման արդյունավետության հիմնաքարը ճշգրիտ լրատվությունն է. ամփոփվել են ԱԻՆ-ՃՄՀԳ համագործակցության արդյունքները
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ/JICA) «Աղետների ռիսկերի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագրի միասնական համակարգող հանձնաժողովի 6-րդ ամփոփիչ նիստը:
Մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալ, ծրագրի տնօրեն Դավիթ Համբարյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման և ՃՄՀԳ Ուզբեկստանի գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Սուգուրու Միյազակին, նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները:
Ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2019 թվականին: Նպատակն էր ստեղծել արդյունավետ համագործակցության խողովակներ և ճիշտ հաղորդակցություն ԱԻՆ-ի և ԶԼՄ-ների, ինչպես նաև ԱԻՆ-ի և պետական/ՏԻՄ գործընկերների միջև՝ աղետներին դիմակայուն Հայաստան կառուցելու համար:
Ծրագրի շրջանակում Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ՃՄՀԳ փորձագիտական խմբի աջակցությամբ անցկացրել է սեմինար/դասախոսություններ՝ ուսանողների և ԶԼՄ ներկայացուցիչների համար, առցանց քննարկումներ, վերապատրաստումներ, այդ թվում Ճապոնիայում: Մշակվել է աղետների լուսաբանման ուղեցույց, այնուհետև` գրքույկ-ուղեցույց և ճգնաժամային հաղորդակցության գործողությունների ստանդարտ ընթացակարգ: Մշակվել է նաև նոր կայք, որը ներառում է ծրագրի ընթացքում մշակված նյութերը՝ տեսա-աուդիո, ուսուցողական-մեթոդական, անիմացիաներ, լուսանկարներ: Նոր կայքում նախատեսվում է տեղադրել սեյսմիկ քարտեզ, որը հնարավորություն կտա սեյսմիկ իրադարձություները ներկայացնել ինտերակտիվ ձևաչափով:
ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը նշել է, որ այս ծրագիրն իր գրանցած հաջողություններով միակ հպարտության առարկան չէ հայ-ճապոնական համագործակցության երկարամյա պատմության մեջ. Հայաստանն ու Ճապոնիան ավանդաբար հանդիսանում են անվտանգության և կանխարգելման մշակույթի կրողը, միասին հանդես գալիս դիմակայության, պատրաստվածության և անվտանգության դրոշի ներքո:
«Այսօր աշխարհի ոչ մի երկիր ապահովագրված չէ բնական, տեխնածին, համաճարակային, բնապահպանական աղետներից ու պատահարներից: Պետության կայուն զարգացման հենքը դիտարկվում է բոլոր ռիսկերը գիտակցող, իրազեկ և հմտություններ ունեցող քաղաքացին, իսկ ճգնաժամային կառավարման արդյունավետության հիմնաքարը՝ ճշգրիտ լրատվությունը»,- նշել է Դ. Համբարյանը:
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ իրականացված ծրագիրը նպատակ ունի ստեղծելու արդյունավետ համագործակցության խողովակներ, ասել է ԱԻ նախարարի տեղակալը:
«Եվ հենց այս տրամաբանության շրջանակներում, որպես ծրագրի հիմնարար արդյունք ուզում եմ շեշտել ԶԼՄ գիտելիքներ աղետի լուսաբանման համար գրքույկ-ուղեցույցի և ճգնաժամային հաղորդակցության գործողությունների ստանդարտ ընթացակարգի մշակումը, տեղեկատվական նոր կայքի գործարկումը»,- հավելել է նա:
Իր հերթին դեսպան Մասանորի Ֆուկուշիման հայտարարել է, որ ծրագիրն արդյունավետ էր, և կարևոր է, թե հետայսու ինչ գործողություններ է իրականացնելու Արտակարգ իրավիճակների նախարարությունը և ՀՀ կառավարությունը:
«Լսելով այսօրվա զեկույցները՝ հավաստիացա, որ ԱԻՆ-ն ունի գերազանց թիմ, որը ծրագրով ձեռք բերված արդյունքները կշարունակի կիրառել հետագայում: Իհարկե, այս ծրագիրը համագործակցության ավարտը չէ. Հայաստանն ու Ճապոնիան պատմական ամուր կապեր ունեն: Երկու երկրներում էլ բնական աղետները հազվագյուտ հանդիպող երևույթներ չեն, և երկու երկրներն էլ պայքարում են դրանց դեմ: Այդ աղետների դեմ պայքարելու շուրջ համագործակցությունն էլ ավելի կնպաստի հայ-ճապոնական կապերի ամրապնդմանն ու խորացմանը: Հուսով եմ, որ աղետների կանխարգելմանն ուղղված համագործակցությունը մեր երկրների միջև շարունակական կլինի, և որպես դեսպան, պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ այդ հարցում»,- ընդգծել է Մ. Ֆուկուշիման:
Նիստի ավարտին ՃՄՀԳ-ի և ԱԻՆ-ի միջև ստորագրվել է «Աղետների ռիսկերի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագրի միասնական համակարգող հանձնաժողովի 6-րդ նիստի արձանագրությունը:

Նմանատիպ նյութեր
1717 դիտում
12:36 16-09-2020
«Ճգնաժամային իրավունք»՝ նոր մասնագիտություն Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում
2346 դիտում
19:16 23-01-2019
Հայաստանում լրատվությունն այսօր ավելի ազատ է, քան երբևէ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1057 դիտում
21:37 10-01-2024
Ռեադմիսիոն համագործակցության ընդլայնումը նպաստում է միգրացիայի կառավարման ոլորտում արդյունավետության բարձրացմանը
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»