1063 դիտում
21:37 10-01-2024
Ռեադմիսիոն համագործակցության ընդլայնումը նպաստում է միգրացիայի կառավարման ոլորտում արդյունավետության բարձրացմանը
Ավստրիայի հետ ռեադմիսիոն (հետընդունման) համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացման գործընթացում է: Այս գործընթացը և, առհասարակ, երկկողմ ռեադմիսիոն համաձայնագրերի համատեքստում Հայաստանի Հանրապետության կատարողականի բարձր ցուցանիշները կարևոր նախապայման են վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի համար:
Փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ համաձայնագրերը խթանում են ՀՀ եւ ԵՄ միջեւ վիզաների ազատականացման երկխոսությունն ավելի կառուցողական հենքի վրա դնելուն: Սա թույլ է տալիս ընդգծել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը հետ ընդունելու այն անձանց, որոնք անկանոն բնակություն են հաստատել ԵՄ տարբեր երկրներում. այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հունվարի 10-ի նիստում նշել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Հանձնաժողովը քննարկել է «ՀՀ կառավարության եւ Ավստրիայի Դաշնային կառավարության միջեւ «ՀՀ եւ ԵՄ միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
«Գործնականում ունեցել ենք միջազգային պայմանագրին բնորոշ ընթացակարգերը. Արդարադատության և Ֆինանսների նախարարությունների կողմից կա դրական դիրքորոշում: Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ համաձայնագրով նախատեսված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը»,- տեղեկացրել է Ներքին գործերի փոխնախարարը: Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ նախկինում Հայաստանն ունեցել է երկկողմ ռեադմիսիոն համաձայնագրեր ԵՄ անդամ տարբեր պետությունների հետ, սակայն այդ փաստաթղթերն արդեն չեն գործում, և պետությունները ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակից բխող պարտավորություն ունեն երկկողմ առանձին ռեադմիսիոն համաձայնագրեր կնքելու:
Նա ընդգծել է, որ վերոհիշյալ համաձայնագիրը դրանցից մեկն է: Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ Արփինե Սարգսյանը պարզաբանել է, որ նմանատիպ համաձայնագրերը ոչ թե ԵՄ կողմից պարտադրանք են, որ ինչ-որ գործընթաց իրականացվի, այլ՝ երկկողմ հարաբերությունների կանոնակարգմանն ուղղված, փոխհամաձայնեցված պատրաստակամության օրինակ: «Սա թույլ է տալիս հավաստել, որ Հայաստանը պատրաստակամ է ընդունելու իր այն քաղաքացիներին, որոնք ոչ թե օրինական հիմքերով բնակվում են ԵՄ անդամ երկրներում, այլ հակառակը՝ ինքնությունը չպարզված է, չունեն անձնագիր կամ կեղծ փաստաթղթերով հայտնվել են ԵՄ անդամ երկրներում»,-նշել է փոխնախարարը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Օրակարգի շրջանակում քննարկվել է նաև «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ հարկադիր վտարման ենթակա անձանց՝ վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Արփինե Սարգսյանի խոսքով՝ թեև բանակցություններին մասնակցել են նաև ԱՊՀ անդամ մյուս պետությունները, բայց այս պահի դրությամբ համաձայնագիրը կիրառում են Ռուսաստանն ու Բելառուսը: Հայաստանը կլինի համաձայնագիրը վավերացնող երրորդ պետությունը:
Փոխնախարարը հայտնել է նաև, որ համաձայնագրով նախատեսվող վերապահմամբ՝ եթե ՀՀ-ից հետո ԱՊՀ որեւէ այլ անդամ երկիր միանա համաձայնագրին, ապա այդ պահին Հայաստանը կկարողանա դիտարկել տվյալ երկրի մասով որևէ վերապահում անելու հնարավորության հարցը: Նշվել է, որ ԱՊՀ-ն ցանկանում է մեկ միասնական համաձայնագիր ունենալ, որի շրջանակում գործընթացները կնույնականացվեն, ու միասնական քաղաքականություն կվարվի: Օրենքի նախագիծը միաձայն հաստատվել է հանձնաժողովի նիստում:

Նմանատիպ նյութեր
3804 դիտում
21:28 22-11-2016
Բոլոր քայլերն ուղղված են պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը. Վոլոդյա Գասպարյան