211652_close_icon
views-count53888 դիտում article-date 15:11 06-12-2022

Խոշոր հրդեհ Լոռու մարզում․ Սպիտակում վագոն-տնակը վերածվել է մոխրակույտի․ ամուսիններն ու նրանց 2 անչափահաս երեխաները հայտնվել են բաց երկնքի տակ, իսկ քաղաքապետարանից ասել են՝ «կարանք 60 հազար դրամ տանք ու 20 հատ «շիֆեռ»»․ ՖՈՌՈԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

4 օր առաջ Սպիտակ համայնքի Պանրագործների փողոցի թիվ 220 հասցեում գտնվող վագոն-տնակում հրդեհ էր բռնկվել: Վաղ առավոտյան ստացած ահազանգից հետո ժամանած փրկարարները մարել են կրակը միայն 2 ժամ անց: Վագոնն տնակն ամբողջությամբ վերածվել է  մոխրակույտի։ Չեն կարողացել փրկել ոչ կահույք, ոչ հագուստ, ոչ էլ կենցաղային տեխնիկա:

Ընտանիքի հոր՝ Կարեն Ստեփանյանի խոսքով, հրդեհն ամենայն հավանակնությամբ՝ բռնկվել է հոսանքի տատանումից:

Ստեփանյանների ընտանիքն այս վագոն-տնակում ապրում էր 10 տարի: Իրենց համար հարմարություններ էին ստեղծել: Ու կրակը կարճ ժամանակում ամեն ինչ ոչնչացրել է:  Վնասի չափը կազմում է մոտ 4 միլիոն դրամ: Հրդեհից հետո ընտանիքը բարեկամնների տանն է ապրում, գնալու տեղ չունեն: Բայց այնտեղ էլ երկար ապրել չեն կարող: 

Ընտանիքն օգնության խնդրանքով դիմել է Սպիտակի քաղաքապետարան: Սակայն առաջարկվող օգնությունն այդքան էլ մեծ չէ:

Ընտանիքն այս պահին անելանելի վիճակում է և դիմում է պատկան մարմիններին ու սրտացավ մարդկանց, բնակվելու համար տարածք տրամադրելու և դրամական օգնության համար, որպեսզի կարողանան որևէ տեղ ապրել։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին