20003 դիտում
11:58 16-09-2023
Խոշոր հրդեհ Լոռու մարզում. տունն ամբողջովին վերածվել է մոխրակույտի. քաղաքացիների շնորհիվ 4 անչափահաս երեխաները փրկվել են, սակայն հայտնվել են բաց երկնքի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Փոքր Այրում վարչականի ղեկավարից, ով հայտնել է, որ հրդեհ է բռնկվել Փոքր Այրում գյուղի 6-րդ փողոցի թիվ 81 տանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից և թիվ 30/1 Օձունի հենակետից մեկական մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Փոքր Այրում գյուղի 6-րդ փողոցի՝ Մելանյա Ղարագյոզյանին պատկանող թիվ 80 տանը։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ բնակիչները տեղի ուժերով դուրս են բերվել տնից․ տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել են թիվ 2136 կարգախմբի ավագ պարեկ Դավիթ Երզնկյանն ու պարեկ Գրիգոր Մարգարյանը: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Թումանյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Հրշեջները մարել են կրակը, սակայն տունն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Փոքր Այրումի վարչական ղեկավարի աշխատակազմից հայտնել են, որ հրդեհի պահին ներսում են գտնվել 4 անչափահասներ, որոնք փրկվել են քաղաքացիների օգնությամբ, սակայն հայտնվել են բաց երկնքի տակ:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
Նմանատիպ նյութեր
39728 դիտում
10:18 18-05-2016
Խոշոր հրդեհ Լոռու մարզի Շնող գյուղում. տունն ամբողջովին վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ