211652_close_icon
views-count180685 դիտում article-date 10:56 06-12-2022

Արտակարգ դեպք Երևանում․ դուռը փակվել էր 2-ամյա երեխայի վրա, այն բացելու համար փրկարարը ճոպանով 9-րդ հարկից իջել ու պատուհանից կարողացել է մտնել նշված բնակարան, մայրը շնորհակալություն էր հայտնում փրկարարներին ու պարեկներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովսեփ Էմինի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բնակարանի դուռը փակվել է, 2 տարեկան երեխան մնացել է տանը մենակ, և հարազատները չեն կարողանում դուռը բացել, քանի որ բանալիները մնացել են տանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Մարինե Հովակիմյանն ու կրտսեր պարեկ Գոռ Գաբոյանը։

Արդեն տեղում փրկարարները, որոնց աշխատանքը ղեկավարել է ջոկատի հրամանատար Արսեն Աղաջանյանը, անցել են գործի։ Եվ ավագ հրշեջ-փրկարար Ժիրայր Գալստյանը հատուկ ճոպանով 9-րդ հարկից իջել է դեպի 8-րդ հարկ, խոհանոցի դժվարանցանելի պատուհանից մտել ներս, որից հետո կարողացել է բացել տան դուռը։ 

Բարեբախտաբար՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր