211652_close_icon
views-count652 դիտում article-date 16:35 05-12-2022

Նիկարագուայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին դեկտեմբերի 5-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիկարագուայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալբա Ասուսենա Տոռես Մեխիան (նստավայրը՝ Մոսկվա): Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Շնորհավորելով նշանակման առթիվ՝ Պարույր Հովհաննիսյանը դեսպանին մաղթել է բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք: Նիկարագուայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, նշել է, որ կաշխատի առավելագույնս նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի զարգացման հնարավորություններին, կարևորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:

Պարույր Հովհաննիսյանը Նիկարագուայի դեսպանին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները, ինչպես նաև՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:

Նմանատիպ նյութեր