211652_close_icon
views-count44769 դիտում article-date 11:01 05-12-2022

Ավտովթար Երևանում․ կանչով հիվանդի մոտ մեկնող շտապօգնության ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում վթարի է ենթարկվել․ վարորդը, բուժքույրն ու բժիշկը տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։40-ի սահմաններում 59-ամյա Վահան Դ․-ն իր վարած Haise մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի թիվ 58 հասցեի հարևանությամբ դեպի Օրբելի փողոց տանող հատվածում բախվել է բազալտ-բետոնե հենապատին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վահան Դ․-ն, նրա ուղևորներ՝ 64-ամյա Արմենուհի Գ․-ն և 26-ամյա Կարեն Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով՝ Ա․ Հարությունյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի ենթարկված ավտոմեքենան հաշվառված է շտապօգնության ծառայության հաշվեկշռում։ Վիրավորներից Արմենուհի Գ․-ն բուժքույր է, իսկ Կարեն Ա․-ն՝ բժիշկ։ Ըստ տեղեկությունների՝ նրանք մեկնում էին կանչի վայր։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+