2885 դիտում
12:04 04-12-2022
Սխալ են նրանք, որոնք պնդում են, թե Հունգարիայի առնչությամբ ոչինչ չի փոխվել․ Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր-պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե ամենահրատապ հարցը եղել և մնում է Արցախի և դրանով թելադրված Երկրի անվտանգության խնդիրը։ Սակայն այս խնդիրը համարժեք ընկալելու համար պակաս կարևոր չէ նաև հարակից հարցերի վերլուծությունը։
Մասնավորապես, սխալ են նրանք, ովքեր պնդում են, թե Հունգարիայի առնչությամբ ոչինչ չի փոխվել, անգամ կառավարությունը չի փոխվել, ուստի անհասկանալի է, թե ինչո՞ւ ենք վերականգնում դիվանագիտական հարաբերությունները։ Մինչդեռ՝ էապես փոխվել է. նախ, Հունգարիան այն ժամանակ արդարանում էր, որ չէր կարող հաշվարկել, որ ադրբեջանը անհապաղ ներում կշնորհի սաֆարով ռամիլին և կհերոսացնի, մինչդեռ՝ հիմա ոչ միայն գիտի այդ մասին, ոչ միայն ՄԻԵԴ֊ի 2020 թ. մայիսի 26-ի որոշմամբ հաստատվել է Հունգարիայի կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման փաստը, այլև վերջինս որևէ կերպ չի արձագանքել, ներողություն չի խնդրել հակակոնվենցիոն արարքի համար և անգամ հարցապնդմամբ չի դիմել ադրբեջանին։
Ի դեպ, ՄԻԵԴ֊ի որոշումը ևս խնդրահարույց է, հենց այն, որ իբր Հունգարիան չէր կարող իմանալ, որ ադրբեջանը պատրաստվում է ներում շնորհել սաֆարովին, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Միայն ինքս պաշտոնապես երեք անգամ հանդիպել եմ այդ երկրի արդարադատության նախարարին, ինչես նաև գլխավոր դատախազին և փոխանցել ծավալուն պաշտոնական տվյալներ, որոնք միանշանակ վկայում էին ադրբեջանի իշխանությունների կողմից հենց այդպիսի ուղղակի մտադրության մասին, անգամ փոխանցել եմ ադրբեջանի ՄԻՊ֊ի՝ սաֆարովին արդարացնելու կոչ բովանդակող պաշտոնական հաղորդագրությունը։
Այդ փաստաթղթերը հանձնելու մի դրվագը ցուցադրվել է նաև իրենց մեդիաալիքներով։ Տեղյակ եմ, որ իմ պաշտոնանկությունից հետո իմ գործընկերները անհրաժեշտ պատասխանատվությամբ շարունակել են նույն գործը։
Վերջին հաշվով, Հունգարիայի վարչապետը ինքն է խոստովանել, որ դա եղել է ընդամենը մի ֆինանսական աջակցության գործարքի բաղադրիչ ...»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2081 դիտում
11:02 22-10-2019
Հայաստանում 2 բան փոխվել է դեպի լավը. մնացած հարցերում առանձնապես ոչինչ չի փոխվել․ «Առավոտ»
Այս բաժնից
544 դիտում
09:03 19-05-2024
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
700 դիտում
23:27 18-05-2024
Հավատացա՜ծ եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչեւ վերջ տանելու է․ գնդապետ Մախսուդյան
742 դիտում
22:35 18-05-2024
Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ Սրբազան