1446 դիտում
21:24 03-12-2022
Ադրբեջանական սցենարով ճանապարհն այս փուլում ժամանակավոր էր փակվելու, սա մեծ խաղի մի փոքր դրվագն է․ Տիգրան Աբրահամյան
«Հայաստանն Արցախին կապող ճանապարհը բացվեց, սակայն իրադրությունը շարունակվում է լարված մնալ»,-Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այստեղ պետք է ոչ թե կենտրոնանալ ճանապարհի փակման վրա, այլ այն հանգամանքի, թե արդյո՞ք չեզոքացված են որևէ փուլում ճանապարհի փակման ռիսկերը։
Ադրբեջանական սցենարով, ճանապարհն այս փուլում ժամանակավոր էր փակվելու, որովհետև խաղարկվող տեսարանները մեծ խաղի մի փոքր դրվագն են կազմում։
Ադրբեջանը փորձում է ամուր հիմք նախապատրաստել ճանապարհը նկատմամբ առնվազն համատեղ վերահսկողություն (ռուսական կողմի հետ) հաստատելու, իսկ հնարավորության կամ բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում, երթուղու նկատմամբ վերահսկողության ամբողջական փաթեթ ստանալու համար։
Այսօրվա միջադեպի հետևանքով առնվազն քննարկելի է դարձել Ադրբեջանի բնապահպանական մոնիթորինգի կամ Արցախում բնապահպանական վերահսկողական գործառույթ իրականացնելու հարցը, ինչը ցանկացած դեպքում նոր ճգնաժամի առիթ է դառնալու»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր
1981 դիտում
17:43 27-02-2020
Սումգայիթի ոճրագործությունը ադրբեջանահայության ցեղասպանության միայն մեկ դրվագն էր. Արտակ Բեգլարյան
4979 դիտում
21:30 08-04-2016
Ժամանակավորապես փակվելու է Սարալանջ փողոցի Արմենակյան փողոցից մինչև Տիգրան Մեծ պողոտա ընկած ճանապարհահատվածը
1087 դիտում
21:06 30-08-2023
«Աղդամի ճանապարհն այն վերջին ճանապարհն է, որով Արցախը կգնա դեպի սեփական մահապատիժ»․ Ձյունիկ Աղաջանյան․ aravot.am
Այս բաժնից
709 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
784 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2098 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա