211652_close_icon
views-count72121 դիտում article-date 19:39 03-12-2022

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. 46-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Արթուր Գ․-ն Դավիթ Բեկի փողոցում՝ դեպի 7-րդ զանգված տանող հատվածում, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1֊03, և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին ու փրկարարներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոտիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները` գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Արմեն Ստեփանյանն ու Սաղաթել Եղիազարյանը։

Մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում պարեկները, շտապօգնությունից ահազանգ է ստացվում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ վրաերթի ենթարկվածը, ով 30-35 տարեկան տղամարդ է, հիվանդանոցի ճանապարհին մահացավ։

Վրաերթի մասին պարեկային ծառայութկան Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին