1100 դիտում
14:09 03-12-2022
Հայաստանում ու Արցախում առկա վիճակն Արման Թաթոյանը քննարկել է Ավստրալիայի հոգևոր առաջնորդների հետ
Ավստրալիայի հայ համայնքի խնդիրները, Հայաստանում ու Արցախում առկա վիճակն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը քննարկել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնոր Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Ավստրալիայի Հայ ավետարանչական ընկերակցության նախագահ Գրիգոր Յումշաճգյանի, Հայ դատի հանձնախմբի պատվո նախագահ Գրիգոր Սողոմանյանի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմական խորհրդի ատենապետ Սարգիս Տեր-Պետրոսյանի, հոգևոր հայրերի և թեմական խորհրդի անդամների հետ։ Տեղեկացնում է «Թաթոյան» հիմնադրամը։
Նա մանրամասն ներկայացրել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի փաստերը կապված ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումների հետ՝ սկսած 2021թ. մայիսի 12-ից մինչև 2022թ. սեպտեմբերի 14-ը, ինչպես նաև խոսել եմ արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին։
Շեշտել է, որ առաջնային ու հրատապ հարց է այն, որ ադրբեջանական զինված տեղակայումները պետք է հեռացվեն ոչ միայն ՀՀ ներխուժած տարածքներից, այլ նաև ՀՀ գյուղերի մոտից ու համայնքների միջև ճանապարհներից, պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի, որպեսզի վերականգնվի մարդկանց բնականոն կյանքը, իրավունքներն ու անվտանգությունը, քանի որ այս պահին սահմանային բնակավայրերում մարդիկ ապրում են ադրբեջանական ամենօրյա կրակոցների ներքո ու վախի մթնոլորտում։
Առանձին ներկայացրել է նաև այն անվտանգային լրջագույն խնդիրները, որոնք առաջացել են Հայաստանի համար ադրբեջանական զինված ուժերի ներխուժումների ու անօրինական տեղակայումների հետևանքով։
Գերաշնոր Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը կարևորել է երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում հանրային համերաշխության պահպանումը Հայաստանում, Սփյուռքում ու Արցախում։

Նմանատիպ նյութեր
1069 դիտում
23:23 29-08-2023
Կաթողիկոսի հրավերով՝ Մայր Աթոռում Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի քննարկմանը
859 դիտում
21:43 20-02-2024
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի այսօրվա ժողովին
1933 դիտում
17:50 02-06-2019
Արման Թաթոյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Ռուսաստանում հայերի իրավունքների հետ կապված հարցեր
Այս բաժնից
2050 դիտում
10:06 02-02-2025
Երևանում թույլ ձյուն կտեղա, մարզերում սպասվում են տեղումներ
2278 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում
946 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ