Կաթողիկոսի հրավերով՝ Մայր Աթոռում Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի քննարկմանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի այսօրվա քննարկմանը: Այս մասին հայտնում են Թաթոյան հիմնադրամից:
Ժողովին ներկայացրել է սպառնալիքներն էթնիկ հայկական ինքնության նկատմամբ, ինչպես նաև դրա հետ կապված՝ ադրբեջանական ֆաշիստական դարձած պետական քաղաքականության ուղղությունները: Փաստեր է ներկայացրել այն մասին, թե ինչպես է ադրբեջանական պետական քաղաքականությունը փոխվել հատկապես 2022թ. սկսած՝ թիրախավորելով Հայոց եկեղեցին, Հայաստանի ու Արցախի վանական ու եկեղեցական համալիրները:
Ավելին, ամբողջ Հայաստանն է ներկայացվում՝ իբրև Ադրբեջան, որի ներքո թաքնված են սպառնալիքներ և տարածքային նկրտումներ մեր երկրի նկատմամբ: Նշել է՝ ինչու է Ակնայի (Աղդամի) ճանապարհով օգնության տրամադրման ադրբեջանական առաջարկն անընդունելի` իբրև Բերձորին (Լաչինին) այլընտրանք:
Ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր ադրբեջանական ներխուժումների փաստերը և դրանց վտանգները Հայաստանի համար: