211652_close_icon
views-count115417 դիտում article-date 11:42 01-12-2022

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ 20 տոննայից ավելի հեղուկ գազով բարձված, վթարի ենթարկված ու կողաշրջված Iveco-ն դուրս բերելու համար պահանջվեց մի քանի ժամ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 30-ին, գրեթե մի քանի ժամ շարունակ «Մելար» ՍՊԸ-ի աշխատակիցները վերամբարձ կռունկների միջոցով փորձում էին Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածի հարևանությամբ գործող քարերի մշակման արտադրամասի տարածքից դուրս բերել նոյեմբերի 29-ին նշված տարածքում կողաշրջված վիճակում հայտնված Iveco մակնիշի 20 տոննայից ավելի կշռով հեղուկ գազով բեռնված բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանի հանձնարարականով՝ ուժեղացված ծառայություն էին կատարում ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա․ Գուրջանյանի գլխավորությամբ։

Ճանապարհի հատվածը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 20։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Բաղդասար Բ-ն իր վարած Iveco մակնիշի հեղուկ գազով կցորդիչով բեռնատարով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներոմ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե մի քանի արգելապատնեշների, կոտրել ճանապարհային նշաններն ու կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Ալավերդի» ԲԿ։

Նրան ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները։

Օպերատիվ են գործել նաև բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են Լոռու գումարտակի Թումանյանի տարածաշրջանում ծառայություն կատարող պարեկներ Արեն Ղարաջյանն ու Ֆրունզե Սարգսյանը։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Վթարի մասին պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 166+
166+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր