35779 դիտում
13:06 29-11-2022
Արտակարգ դեպք Երևանում․ Niva-ն «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կախվել դեպի ձորակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում VAZ 2121 մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կախվել դեպի ձորակը։ Ու ավտոմեքենան անվտանգ տարածք դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Վահրամ Սարդարյանն ու կրտսեր պարեկ Արթուր Արզումանյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ Փրկարարներն էլ ավտոմեքենայի վարորդ Արմեն Առաքելյանի և ուղևոր Արմեն Ապրեսյանի օգնությամբ, պարեկների գլխավորությամբ, ավտոմեքենան տեղափոխել են անվտանգ վայր։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+