211652_close_icon
views-count1273 դիտում article-date 23:59 28-11-2022

ԵՄ դիտորդների աշխատանքի էֆեկտիվությունը կախված է նրանից, թե իրենց զեկույցի հիման վրա ԵՄ-ն ինչ քայլերի կդիմի. Աբրահամյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի նախապատրաստությունն ունի տարբեր հարթություն. Դա արտահայտվումէ  եւ քաղաքական, եւ դիվանագիտական, եւ իհարկե, տեղեկատվական-քարոզչական մակարդակում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Մի կողմից Ադրբեջանը փորձում է միջազգային ընկալման առումով Հայաստանին ներկայացնել ագրեսոր, եւ իր հնարավոր գործողությունները հիմնավորել դրանով, մյուս կողմից մկանների տաքացման գործընթաց է գնում, որի պայմաններում, հաշվի նաեւ բանակցային գործընթացում առկա պատային իրավիճակը, ռազմական գործողությունների հավանականությունը զգալիորեն մեծացել է»,-ասաց նա:

Այս պահին, ըստ Աբրահամյանի, շատ դժվար է ասել, թե այդ գործողություններն ինչ մասշտաբ կունենան, կլինեն տեղային, թե մասշտաբային, կլինեն դրանք, թե չեն լինի, որովհետեւ դեռեւս հնարավորություն կա դա կանխելու:

«Վերջին շրջանում, երբ իրավիճակը աստիճանաբար լարվում էր, ակնհայտորեն նկատելի է Ռուսաստանի ակտիվությունը, հատկապես այն համատեքստում, որ չեղյալ հայտարարվեց Բրյուսելում նախատեսվող հանդիպումը: Դրանից հետո ՌԴ նախագահը երկու հեռախոսազանգ է ունեցել Ադրբեջանի ղեկավարի հետ: Դա իրականացվել է նաեւ այն պատճառով, որովհետեւ որոշակի լարվածություն կա Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների զորակազմի եւ ադրբեջանցիների միջեւ: Ակնհայտորեն Ռուսաստանը փորձում է իր հնարավորություններն ու ազդեցությունն օգտագործել  եւ կանխել հնարավոր էսկալացիան»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ տեղակայելուն, Տիգրան Աբրահամյանն ասաց. «ԵՄ առաքելությունը, որքան ես եմ տեղեկացված, բավականին ակտիվ աշխատում է, նրա կազմում կան մասնագիտական խմբեր, նաեւ ռազմական ոլորտի, որոնք տեղում հավաքագրում են հնարավոր բոլոր խնդիրները, ռիսկերը, որոնց հիման վրա զեկույց են պատրաստելու: Սրա էֆեկտիվությունը կախված է, թե զեկույցի հիման վրա ԵՄ-ն ինչ քայլերի կդիմի: Եթե արդյունքը լինելու է զեկույց, որը պարզապես բանաձեւի կարգավիճակ է ունենալու, ապա բնականաբար, դա որեւէ ձեւով չի կարող կանխել Ադրբեջանի ագրեսիան:

ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը եւս ունի նմանատիպ եզրակացություն: Այսինքն դեռեւս վաղ է ասել, թե ինչ արդյունք կլինի: Խնդիրն այն է, թե արդյոք այդ զեկույցի հիման վրա լինելու են քաղաքական հստակ որոշումներ, որով կասեցվելու է ադրբեջանական հնարավոր ագրեսիան»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր