970 դիտում
18:08 27-11-2022
Հայաստանի պարահոկեյի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը
Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում կայացան հոկեյի բարեգործական խաղեր․ Հայաստանի պարահոկեյի հավաքականը, բաժանվելով երկու թիմի, ցուցադրեց ընկերական խաղ, իսկ «Երևանի առյուծներ» թիմը մրցեց Երևանի սահմանապահ վարչության «Շնաձկներ» թիմի հետ՝ հաղթելով 16:10 հաշվով: Միջոցառման նպատակն էր ֆինանսապես աջակցել Պարահոկեյի Հայաստանի հավաքականին, որը 2022 թվականի դեկտեմբերին մասնակցելու է Թայլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Հանգանակված ամբողջ հասույթը կհատկացվի Հայաստանի պարահոկեյի հավաքականին՝ անհրաժեշտ սպորտային պարագաներ ձեռք բերելու և Թայլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը լավագույնս ներկայանալու համար:
Միջոցառումը կազմակերպվել էր մարզադպրոցի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աջակցությամբ:
Նրա խոսքով՝ պարալիմպիկ սպորտի զարգացման ուղղությամբ նախատեսում են մի շարք այլ միջոցառումներ կազմակերպել: Կարևորում են բնակչության հավասար հնարավորությունները:
«Այսօր նաև լավ հնարավորություն է, որպեսզի մեր հավաքականը Թայլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը շատ ավելի բարձր մակարդակով ներկայանա»,- ասաց Սիմոնյանը:
Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության և Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը նշեց՝ կարևորում է նման նախաձեռնությունները: Նրա համոզմամբ՝ հաշմանդամություն ունեցող անձինք ավելի ազատամիտ են. փորձում են իրենց ուժերը ամեն սպորտաձևում: Հաշմանդամային սպորտը Հայաստանում զարգացնելու համար ֆինանսավորում է անհրաժեշտ:
«Մարզադպրոցի ղեկավարության հետ համագործակցության նոր աստիճանի ենք հասել: Հայաստանի ազգային Պարալիմպիկ կոմիտեն դիմում է ներկացացրել, որի համաձայն խնդրել ենք հաշմանդամություն ունեցող կին հոկեյիստների միջազգային հավաքը և 2024 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնել: Երկու հայտերն էլ արդեն ներկայացրել ենք»,- եզրափակեց նա:
Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի, ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաներ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչներ և այլք:

Նմանատիպ նյութեր
1971 դիտում
21:02 28-11-2022
Հայաստանի պարահոկեյի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
9085 դիտում
22:19 27-04-2017
Մուայ թայի Հայաստանի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը
1330 դիտում
22:29 22-08-2024
Հայաստանի հավաքականը կմասնակցի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը
Այս բաժնից
2755 դիտում
23:44 25-12-2024
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները հայտնի են
3304 դիտում
19:00 25-12-2024
Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132,000 FTN-ով (տեսանյութ)
3265 դիտում
18:13 24-12-2024
Վարազդատ Լալայանը՝ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող