211652_close_icon
views-count1395 դիտում article-date 12:21 26-11-2022

Մունդիալ-2022. Ինչ խաղեր կան այսօր

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր տեղի կունենան C, D խմբերի 2-րդ տուրի հանդիպումները:

Երևանի ժամանակով 14:00-ին Թունիսը կխաղա Ավստրալիայի (D խումբ), իսկ 17:00-ին Լեհաստանը Սաուդյան Արաբիայի (C խումբ): 20:00-ին կմեկնարկի Ֆրանսիա-Դանիա խաղը (D) և օրվա վերջին հանդիպմանը միմյանց ուժերը կչափեն Արգենտինան և Մեքսիկան (C խումբ):

Նախօրեին` նոյեմբերի 25-ին կայացած խաղերում Կատարը 1:3 հաշվով զիջել էր Սենեգալին, Իրանը հաղթել էր Ուելսին 2:0 հաշվով: Ոչ-ոքի են ավարտվել Նիդերլանդներ-Էկվադոր (1:1), Անգլիա-ԱՄՆ (0:0) խաղերը:

Նմանատիպ նյութեր