3924 դիտում
11:01 26-11-2022
«Իմ հոգին զույգ հենարաններ ունի՝ Աստված և հայրենիք» խորագրով միջոցառումների շարքը շարունակվում է
«ՈՒՐՖԱ» ազգագրական համույթը, համագործակցելով Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ, կազմակերպեց ազգային երգ ու պարով հագեցած միջոցառում, որը նվիրված էր նոյեմբերի 19-ին նշվող բոլոր Սրբերին նվիրված տոնին։
Նշենք, որ «ՈՒՐՖԱ» ազգակրական համույթը, Հայաստանի պետական Մանկավարժական համալսարանի՝ Ուսանողական խորհրդին կից գործող համույթ է։ Համույթի հիմնադիր-նախագահն է, նույն համալսարանի ուսանող Նարեկ Երիցյանը։ «ՈՒՐՖԱ» ազգագրական համույթը զբաղվում է եկեղեցական տոներին նվիրված միջոցառումներ կազմակերպելով, բայց ոչ միայն ազգագրական երգ - պար նաև խաղեր և կերպարներ, որոնք մոռացվել են ժամանակի ընթացքում։ Կազմակերպում է հանդիպումներ քաղաքական և մշակութային գործիչների հետ։
«Մի օր Facebook-ում գրառում եմ կատարում ազգագրական մի երգի վերաբերյալ և Ռուբենը, ով «ՈՒՐՖԱ»-ի համահիմնադիրն է, մեկնաբանություն է գրում, որ մեր մշակույթը շատ հարուստ է և ով կցանկանա ծանոթանալ՝ սիրով կօգնի։ Ռուբենի հետ հանդիպեցինք և խոսեցինք, թե միասին ինչ կարող ենք անել, և առաջին միջոցառումը արեցինք ապրիլի 10-ին՝ Ծաղկազարդին նվիրված։ Հավաքեցինք համալսարանից այնպիսի թիմ, ովքեր ինչ-որ չափով կապ ունեին եկեղեցու հետ, և մարդկանց, ովքեր ունեին երգել - պարելու ձիրք։ Երեք միջոցառում անց մտածեցինք մեզ անուն որոշել և լինել առանձին խումբ, ունենանք հենց մեր երգի-պարի խմբակը, և մտածեցինք, որ պետք է լինի Արևմտյան Հայաստանի քաղաքներից մեկի անունով։ Նայեցինք, ՈՒՐՖԱ-ի տարածաշրջանի տարածքները շատ հավանեցինք և անունն էլ շատ հնչեղ էր, որոշեցինք հենց «ՈՒՐՖԱ» անունը։ Այժմ նաև անում ենք այնպիսի տոներին նվիրված միջոցառումներ, որոնց մասին շատ քրիստոնեաներ չգիտեն, իմ շրջապատում բացի հոգևորականներից, ոչ ոք չգիտեր, որ նոյեմբերի 19-ը հայ առաքելական եկեղեցում բոլոր Սրբերին նվիրված տոն է։ Իսկ գալիք միջոցառումներից լինելու է հանդիպում Տիգրան Մանսուրյանի հետ, նաև լինելու է բարեգործական համերգ և կինոդիտում։ Այսքանը մինչև 2022 թվականի ավարտը»,- նշեց պարոն Երիցյանը:
Նյութը և լուսանկարները՝ Վարսի Հակոբյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1467 դիտում
16:42 16-04-2014
Ֆրանսիայի Սեն-Տրոպե քաղաքում սկսվեց «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» խորագրով մշակութային միջոցառումների շարքը
1178 դիտում
13:52 22-05-2014
Մեկնարկել է «Նոր Ջուղայի օրեր» խորագրով միջոցառումների շարքը
Այս բաժնից
736 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1009 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1267 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ