211652_close_icon
views-count1070 դիտում article-date 19:17 25-11-2022

2022թ. սուբվենցիոն ծրագրերով մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերման 2 ծրագիր է իրականացվել՝ 177 մլն դրամի շրջանակներում. Շիրակի մարզպետարան

2022-ի սուբվենցիոն ծրագրերով մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերման 2  ծրագիր է իրականացվել՝ 177 մլն դրամի շրջանակներում։

«Գյումրի համայնքի համար բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 151 մլն 68 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը՝ 45 տոկոս։

Մեքենասարքավորումները մատակարարվել են «Սաննի Մոթորս» ՍՊԸ
կողմից։ 

Բազմաֆունկցիոնալ (ջրցան և ձնամաքրիչ)՝ 2 տեխնիկա 
 
Բազմաֆունկցիոնալ ամբարձիչ (Sunward swl 3220)` 1 տեխնիկա
Իսկ «Աշոցք բազմաբնակավայր համայնքի տեխնիկական վերազինում՝ ավտոաշտարակի ձեռքբերման միջոցով» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր նախահաշվային արժեքը կազմել է 26 մլն դրամ, որից կառավարության համամասնությունը եղել է 50 տոկոս։ Մեքենասարքավորումները մատակարարվել են «ԱԿՇՆ ՔՈ» ՍՊԸ կողմից։ 

Վերհան հարթակով բեռնատար (ավտոաշտարակ Foton aumark)՝ 1 տեխնիկա
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր