211652_close_icon
views-count32226 դիտում article-date 22:17 23-11-2022

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Toyota Land Cruiser-ը, Kia-ն, Opel-ն ու Lada-ն, Kia-ն գլխիվայր շրջվել, մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են Toyota Land Cruiser, Kia, Opel, Lada մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Բախման հետևանքով Kia-ն գլխիվայր շրջվել է ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արտաշատի թիվ 23 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտում պարզվում է վարորդների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր