211652_close_icon
views-count1365 դիտում article-date 09:39 23-11-2022

Պուտինն Ուկրաինայում առաջ է մղում բանտարկյալ հանցագործներին․ «Ամերիկայի ձայն»

Դոնի Ռոստովի նախկին ոստիկան Սերգեյ Կադացկին, որը գաղութում 15 տարվա ազատազրկում էր կրում կնոջը սպանելու և աներոջը սպանելու փորձի համար, մահացել է ուկրաինական պատերազմում, հայտնում են լրատվամիջոցները: Կադացկին հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Նախկին ոստիկանը միակը չէ այս շարքերում: Ընդհանուր առմամբ, ըստ The Insider-ի, հոկտեմբերի կեսերի դրությամբ Ուկրաինայում սպանվել է ռուսական գաղութներից հավաքագրված մոտ հինգ հարյուր վարձկան:

Լրագրողական ուսումնասիրությունների համաձայն՝ կալանավայրերում հավաքագրվել է ավելի քան 20000 դատապարտյալ։ Սրանք մեծ մասամբ մարդասպաններ են, ավազակներ, թմրավաճառներ և այլն։ Գերիների կարգավիճակը նման կերպ փոխելու իրավական հիմք չկա: Նրանց պատերազմ ուղարկելու օրինականության մասին խոսք անգամ չի կարող լինել:

Ավելին, դատապարտյալների հավաքագրումն իրականացվում է, այսպես կոչված, «Վագներ» կազմակերպության կողմից, մի կազմակերպություն, որը գտնվում է օրինական դաշտից դուրս։ Վարձկաններին հովանավորում է գործարար Եվգենի Պրիգոժինը: Չնայած նա չի զբաղեցնում պետական որեւէ պաշտոն, փաստորեն ազատ մուտք ունի գաղութների տարածք։

Պատերազմի հենց սկզբից էր պարզ, որ վարձկան դատապարտյալները կօգտագործվեն որպես թնդանոթի միս, ասում է սոցիալական հարցերով հոգեբան և բլոգեր Ալեքսեյ Ռոշչինը։ Նրա կարծիքով, այսօր ամեն ինչ տեղի է ունենում Երկրորդ աշխարհամարտի տարիներին խորհրդային բանակում գործող քրեակատարողական գումարտակների ձեւաչափով: «Ինչպես այն ժամանակ, այսօր նույնպես՝ նրանց համար նախապատրաստվել է նրանց իսկ ճակատագիրը», ասում է նա «Ամերիկայի Ձայն»-ի Ռուսական ծառայությանը տված հարցազրույցում։ «Նրանք ողջ մնալու քիչ հնարավորություն ունեն: Նրանց նետում են ռազմաճակատի ամենաթեժ հատվածները՝ նվազագույն հրետանային ծածկույթով և այլն։ Այսպիսով, նրանք վերածվում են մահապարտների», ասում է Ռոշչինն ու ավելացնում, որ իհարկե այս մարդանց մեջ կան շատերը, որոնք ասում են, թե ավելի լավ է այսպես մեռնելը, քան բանտում փթելը:

Ինչ վերաբերում է բանտարկյալների հավաքագրման իրավական հիմնավորմանը, ապա դրանք պարզապես գոյություն չունեն: Ալեքսեյ Ռոշչինը նշում է. «Անհասկանալի է, թե ինչու են Պրիգոժինին թույլ տալիս մտնել ազատազրկման վայրեր և ելույթներ ունենալ այնտեղ, իրականացնել քարոզչություն: «Վագներ» և նմանատիպ կառույցների ստեղծումը բացարձակապես անօրինական է։ Մեր ժամանակների պարադոքսներից մեկը», ասում է նա:

Սա կամայականության դրսևորում է, ինչի մասին իրավապաշտպանները վաղուց են զգուշացրել, և որին ոչ ոք առանձնապես ուշադրություն չի դարձրել: Ռուսաստանում իրավական համակարգը, որպես այդպիսին, ոչնչացվում է, հայտարարում է բլոգերը։ «Արդյունքում Սահմանադրությունը վերածվել է անպետք թղթի, երբ ժողովուրդն իրականում չունի քաղաքացիական իրավունքներ։ Չկան անկախ դատարաններ, չկա խորհրդարան, դատախազությունը ծառայում է գործադիր իշխանությանը: Արդեն տեսախցիկների առջեւ մարդկանց են սպանում են մուրճերով ու տեսանյութն առանց որեւէ մտահոգության, տարածում սոցցանցերում»:

Իհարկե, նման վարձկաններին պատերազմում չեն խնայում, ասում է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Լեոնիդ Գոզմանը։ Ուստի, նրա կարծիքով, մահացության ցուցանիշը հատկապես բարձր է այս մարդկանց շրջանում։

 

Նմանատիպ նյութեր