1337 դիտում
12:42 22-11-2022
Հունվարի 1-ից ջուրը կթանկանա՞, թե՞ չի թանկանա մոտ 8,4 դրամով. ՀԾԿՀ-ն ավարտել է հաշվարկները
Հունվարի 1-ին ջրի սակագինը կարող է թանկանալ 8,5 դրամով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրել է «Վեոլիա ջուր» ընկերության սակագները բարձրացնելու հայտը եւ իր հաշվարկներն է ներկայացրել։ Հանձնաժողովի որոշման նախագիծը արդեն ներառված է Հանձնաժողովի նոյեմբերի 29-ի նիստի օրակարգում:
Ըստ այդմ, Հանձնաժողովն առաջարկում է թվականի հունվարի 1-ից մեկ խմ ջրի սակագինը սահմանել 208.42 դրամ՝ գործող 200-ի փոխարեն։
«Վեոլիա ջուր» ընկերությունն առաջարկել էր բոլոր խմբերի համար սակագինը սահմանել 209 դրամ, սակայն ՀԾԿՀ-ն մոնիթորինգի ու հաշվարկների արդյունքում որոշել է, որ անապահովների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ։ Մյուս սպառողների համար սակագինը կսահմանվի 208.42 դրամ։
Նշենք, որ դեռեւս այս տարվա օգոստոսին ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը տեղեկացրել էր, որ «Վեոլիա ջուրն» առաջարկում է սակագնի ավելացում 8-9 դրամով։ Նա նշել էր, որ դեռ փաստ չէ, որ սակագինը սպառողների համար կբարձրանա՝ կառավարությունը մտադիր է սուբսիդավորել ավելացող մասը․ «Քանի որ աննախադեպ սղաճ է եղել, որը պլանավորված չէր, ամենայն հավանականությամբ՝ սղաճի տարբերության չափը կարող է փոխհատուցվել, սուբսիդավորվել՝ գինը պահելու նպատակով»,-ասել էր նա:
Հիշեցնենք, որ դեռեւս 2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջուրը չի թանկանալու։
Այս առնչությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ խմելու ջուրը մինչև 2024թ․ քաղաքացիների համար չի թանկանա: «Հունվարի 1-ից խմելու ջրի մոտ 9 դրամ թանկացման վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ կայանալիք նիստում պետք է որոշում կկայացնի։ Անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից, Կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Այսինքն մինչեւ 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր
2052 դիտում
19:42 27-11-2018
Խմելու ջուրը չի թանկանա մինչև 2024 թվականը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար
3388 դիտում
14:07 01-03-2022
Ապրիլի 1-ից գազը կթանկանա․ ՀԾԿՀ-ն ընդունել է համապատասխան որոշումը
Այս բաժնից
1402 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին