1278 դիտում
11:44 22-11-2022
Երևանում անցկացվում է ՀԱՊԿ ԱԳ, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը
Երևանում այսօր անցկացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը։
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ հանդիպման մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության գոտում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, նաև ՀԱՊԿ շրջանակում արտաքին քաղաքական, ռազմական և հակաահաբեկչական համագործակցությանն առնչվող որոշումների փաթեթ՝ ուղղված հավաքական անվտանգության համակարգի ամրապնդմանը և հետագա զարգացմանը։
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, հանդիպման ընթացքում նախատեսվում է ընդունել մի քանի կարևոր քաղաքական հայտարարություններ, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հայտարարությունները միջազգային և տարածաշրջանային անվտանգության և սպառազինությունների վերահսկման հետ կապված:
Վաղը Հայաստանի մայրաքաղաքում անցկացվելու է ՀԱՊԿ գագաթնաժողովը:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:

Նմանատիպ նյութեր
1523 դիտում
11:47 23-11-2022
Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը
Այս բաժնից
361 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
775 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
667 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը