ՀՀ ԱԽ քարտուղարը Բիշքեկում մասնակցել է ԱԽ քարտուղարների կոմիտեի, արտգործնախարարների խորհրդի ու պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստին
Սույն թվականի նոյեմբերի 27-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցեց ԱԽ քարտուղարների կոմիտեի, արտաքին գործերի նախարարների խորհրդի ու պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստին:
Նիստի ընթացքում հնչել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող զեկույցներ, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։