211652_close_icon
views-count857 դիտում article-date 17:50 20-11-2022

Վրաստանում ի պաշտպանություն Միխեիլ Սաակաշվիլիի ցույց է ընթանում

Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներն ու ընտանիքի անդամները ցույց են անցկացնում կառավարության շենքի մոտ, հայտնում է վրացական Առաջին ալիքը։

Հանրահավաքի մասնակիցների մի մասը պահանջում է ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլիին, ոմանք էլ պահանջում են Սաակաշվիլիին տեղափոխել արտերկիր բուժման նպատակով։

«Այս ակցիայի նպատակը մեկ մարդու կյանք փրկելն է։ Ես գոհ եմ, շնորհակալ եմ «Վիվամեդ»-ի բժիշկներին, բայց խնդիրն այն է, որ վիճակը չի բարելավվել, լուրջ է»,- ասել է Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան։

Ակցիային մասնակցում են նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ։ Կառավարության շենքի մոտ ներկա են «Ազգային շարժման», «Լելոյի» և «Ռազմավարություն Աղմաշենեբելի» անդամները, հանրահավաքին մասնակցում է նաև Զուրաբ Ջափարիձեն։

Ինչպես ասում են կառավարության շենքի մոտ հավաքվածները, այսօրվա ակցիան նախազգուշացում է, և եթե կառավարությունը մեկ շաբաթվա ընթացքում Սաակաշվիլիի բուժման համար արտերկիր տեղափոխելու որոշում չընդունի, իրենք մշտական ​​բողոքի ակցիաներ կանցկացնեն։

Նմանատիպ նյութեր