Միխեիլ Սաակաշվիլիի ուկրաինական աշխատավարձը կազմում է ամսական $267
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի գործող նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի աշխատավարձը ամսական կազմում է 267 ԱՄՆ դոլար, հաղորդում է RBC-ն՝ հղում անելով Օդեսայի շրջանային ադմինիստրացիայի ղեկավար Վլադիմիր Կուլակովին:
Վերջինս այդ տեղեկությունը հայտնել էր «Украинская правда» թերթի լրագրող Գլեբ Կանևսկուն:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին վերջերս է նշանակվել Օդեսայի նահանգապետի պաշտոնում: