Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները Թբիլիսիում ցույց են անցկացրել
Կիրակի օրը՝ ապրիլի 9-ին, վրացական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության (ՄԱԿ) կողմնակիցները Թբիլիսիի կենտրոնում ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն կալանքի տակ գտնվող այս քաղաքական ուժի հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլիի։ Euronews հեռուստաալիքը ցույցի մասնակիցների թիվը գնահատում է մի քանի հազար։ Վրաստանի նախկին նախագահի կողմնակիցները ցույցին մեծ թվով վրացական և ուկրաինական դրոշներ են բերել, ինչպես նաև ԵՄ դրոշներ։
Ցուցարարները պահանջել են «ազատ արձակել քաղբանտարկյալներին և իրականացնել բարեփոխումներ», որոնք ԵՄ-ն առաջարկում է Թբիլիսիին՝ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու համար։
Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին Վրաստանը ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել 2022 թվականի փետրվարի վերջին Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածք ներխուժումից մի քանի օր անց: Հունիսին ԵՄ-ն պաշտոնական թեկնածուի կարգավիճակ շնորհեց Կիևին և Քիշնևին, սակայն Թբիլիսիին խնդրեց նախ բարեփոխումներ իրականացնել: