211652_close_icon
views-count1171 դիտում article-date 13:00 20-11-2022

Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի անունից տրված պաշտոնական ընթրիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, նոյեմբերի 19-ի երեկոյան Թունիսի Ջերբա քաղաքում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի անունից տրված պաշտոնական ընթրիքին:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ ընթրիքի ընթացքում հնչել են հայկական ժողովրդական և դասական կատարումներ, ցուցադրվել ռուանդական ժողովրդական պարային կատարումներ:

Վարչապետի աշխատանքային այցը Թունիս ավարտվել է:

Նմանատիպ նյութեր