1304 դիտում
20:49 19-11-2022
Մեծամոր համայնքի 12 բնակավայրերում վերակառուցվում են խորքային հորերը
Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի «Խնձորներ», Հայկավան բնակավայրի «Թավաբլուրի», Երասխահուն բնակավայրի «Ախմեյան» (Ակադեմիայի), Վարդանաշեն բնակավայրի «Դեղձեր», «Ժորժիկի», Զարթոնք բնակավայրի «Գործարանի բաց», «Գործարանի փակ», Արտաշար բնակավայրի «Ավազահանքի», «Խդոյի», Տարոնիկ բնակավայրի «Աղբանոցի», «Ցանկապատի», Մրգաշատ բնակավայրի «Ճլլիկներ», Արմավիր բնակավայրի «Նարյադի», Արգավանդ բնակավայրի «Թոփերի», Բամբակաշատ բնակավայրի «Պոպոքի», Արազափ բնակավայրի «Գուգուշի» խորքային հորերի վերակառուցման աշխատանքները։
Ծրագիրն իրականացվում է Մեծամոր համայնքի թվով 12 բնակավայրերում՝ Տանձուտ, Հայկավան, Երասխահուն, Վարդանաշեն, Զարթոնք, Արտաշար, Տարոնիկ, Մրգաշատ, գ.Արմավիր, Արգավանդ, Բամբակաշատ, Արազափ և նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։
Ծրագրի բոլոր 15 ենթածրագրերի ընդհանուր պայմանագրային արժեքը 238.35 մլն դրամ է, որի 40%-ը համաֆինանսավորվում է համայնքի, իսկ 60%-ը՝ պետության կողմից:
Տանձուտ, Հայկավան, Վարդանաշեն, Տարոնիկ, Մրգաշատ, գ.Արմավիր, Արազափ բնակավայրերում կապալառու ընկերությունը «ՀԻԴՐՈՄԱՇ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն է, իսկ Երասխահուն, Զարթոնք, Արգավանդ, Բամբակաշատ բնակավայրերում՝ «ԿԱՐՍԻՐ» ՍՊԸ-ն։
Ծրագրով նախատեսվում է վերակառուցել 12 բնակավայրերի 15 խորքային հորեր, իրականացնել ընդամենը 1740 մետր երկարությամբ խողովակի իջեցում։ Իրականացվող աշխատանքների արդյունքում ոռոգելի տարածքը կկազմի 835 հեկտար, ոռոգման համակարգից օգտվող տնային տնտեսությունների թիվը՝ 203։

Նմանատիպ նյութեր
1726 դիտում
14:54 13-08-2021
Ստեփանակերտում ջրի հետ կապված աննախադեպ իրավիճակ է ստեղծվել. շահագործվում են ԽՍՀՄ-ից մնացած արտեզյան հորերը
1975 դիտում
15:40 10-09-2021
Վերակառուցվում է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի միջնակարգ դպրոցը
2341 դիտում
20:58 02-11-2021
Վարչապետի որոշմամբ՝ Վահրամ Խաչատրյանը նշանակվել է Մեծամոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Այս բաժնից
715 դիտում
13:53 21-11-2024
Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան
1156 դիտում
13:36 21-11-2024
Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվությունը, զգուշացնում եմ. Փաշինյան