211652_close_icon
views-count327 դիտում article-date 16:50 19-11-2022

Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների

Նոյեմբերի 19-ին Հայ Եկեղեցին նշում է բոլոր այն սրբերի հիշատակը, որոնց անունները չեն անցել Տոնացույցի կամ եկեղեցական օրացույցի մեջ, սակայն նրանց սուրբ անունները գրված են Երկնքի արքայության սրբազան մատյանում: Տեղեկացնում է Qahana.am-ը։ 

Քրիստոնեական հալածանքների և հավատի համար մղված բազում պատերազմների ժամանակ շատերն են նահատակվել, որոնց անունները, ցավոք, չեն պահպանվել և հասել մեզ: Ուստի, եկեղեցին հաստատել է այս նվիրական տոնը հենց նրանց հիշատակը ոգեկոչելու համար: Անձեր, որոնք իրենց թանկ արյունը հեղեցին հանուն Քրիստոսի և նրա խորհրդավոր մարմնի՝ եկեղեցու շինության:

Նմանատիպ նյութեր