1998 դիտում
18:30 21-12-2019
Էդմոն Մարուքյան. Քաղաքականությունը հեղափոխական սրբերի ու քաղաքական հանցագործների դիմակայություն չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am
Ներկայումս քաղաքական համակարգը չափազանց պարզունակ է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության 4-ամյակի միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Դրանից ելնելով՝ պարզունակ է նաեւ մարդկանց ընկալումը քաղաքականության վերաբերյալ, ձեւավորվել է սեւ ու սպիտակի միջավայր, բարի ուժերը պայքարում են չար ուժերի դեմ, հեղափոխականները կռվում են հակահեղափոխականների դեմ, իսկ սա փակուղի է, քաղաքական միտքն անընդհատ պտտվում է նույն քայքայիչ առանցքի շուրջ»,- ասաց նա:
Մարուքյանն ընդգծեց, որ ԼՀԿ-ն ասում է՝ քաղաքականությունն ու ընդհանարապես աշխարհը չի կարող լինել սեւ ու սպիտակ, այն բազմագույն է, բազմաբեւեռ, եւ այդ գույներն են հենց հարստացնում քաղաքական համակարգը, կյանքը եւ պրոցեսներին տալիս են միս ու արյուն. «Մենք ասում ենք, որ քաղաքականությունը հեղափոխական սրբերի, հերոսների եւ քաղաքական հանցագործների դիմակայություն չէ, պետք է դուրս գանք այս քայքայիչ, արհեստական շրջապտույտից եւ զբաղվենք իրական քաղաքական աշխատանքով:
Մանրամասները՝ [url=https://news.am/arm/news/551022.html]News.am[/url]-ի տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
619 դիտում
18:07 29-01-2025
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է նախարարական կլոր սեղանին
700 դիտում
17:05 29-01-2025
Բանակն ամենաշատն ատողն այսօր դարձել է գերագույն գլխավոր հրամանատար. Ռուբեն Հակոբյան