Առցանց հանդիպմանը ներկայացվել են առողջության համապարփակ ապահովագրության համակարգին անցնելու Հայաստանի մոտեցումները
Առողջապահության համակարգի բարեփոխումների շրջանակներում առցանց կայացել է Եվրամիության առաքելությունը (TAIEX): Էստոնիայի հետ անցկացվող հանդիպման նպատակն էր քննարկել համապարփակ առողջապահական ծառայությունների ծածկույթ ապահովելու սկզբունքները կարճաժամկետ կտրվածքում: Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպման ժամանակ ներկայացրել է Առողջության համապարփակ ապահովագրության համակարգին անցնելու Հայաստանի մոտեցումները:
Քննարկվել է Էստոնիայի փորձը, ինչը կնպաստի մեր երկրում ապահովագրական համակարգի արդյունավետ ներդրմանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռուբեն Գևորգյանը, Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը: