1111 դիտում
13:37 21-06-2016
ՀՀ պաշտպանության նախարարությունը դասընթաց է կազմակերպում լրագրողների համար
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ և ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ կազմակերպում է «Զինվորական-քաղաքացիական հարաբերություններ և զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության հարցեր» խորագրով դասընթաց` ոլորտով հետաքրքրված լրագրողների համար։
Մեկ ամիս տևողությամբ դասընթացը կմեկնարկի 2016թ. հուլիսին (շաբաթական երկու հանդիպում` 4 ակադեմիական ժամ յուրաքանչյուրը): Դասընթացի ավարտին լավագույն մասնակիցներին շնորհվելու է հավաստագիր ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից: Դասընթացն անվճար է: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հունիսի 30-ը ուղարկել ինքնակենսագրություն և կոնտակտային տվյալները [email protected] և [email protected], էլեկտրոնային հասցեներին:
Դասընթացն անցկացվելու է հետևյալ թեմաներով.
ժամանակակից բանակների գործառնական փոխակերպումները,
արդի հասարակություններում բանակի և զինծառայության ընկալման առանձնահատկությունները,
զինվորաքաղաքացիական հարաբերությունների տեսական հիմնահարցերը,
բանակ-հասարակություն հարաբերություններում առկա խնդիրներն ու դրանց լուծման փորձը,
զինված ուժերի քաղաքացիական-ժողովրդավարական վերահսկողության հարցերում ԶԼՄ-ների դերը
բանակի և զինծառայողների կերպարը հասարակական ընկալումներում և ԶԼՄ-ներում,
զինված հակամարտությունների լուսաբանման հիմնախնդիրները,
զինծառայության հետ կապված սոցիալ-հոգեբանական հիմնահարցերը,
Տեղեկատվական ազատությունն ու տեղեկատվական անվտանգությունը պաշտպանական ոլորտում:
Նմանատիպ նյութեր
1591 դիտում
11:21 05-08-2019
ՊԵԿ ուսումնական կենտրոնը Շիրակի մարզում անվճար դասընթաց է կազմակերպում
1671 դիտում
12:59 18-11-2022
ՊԵԿ-ը կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց՝ վարչության աշխատակազմը համալրելու նպատակով
14068 դիտում
22:57 19-05-2017
ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնել է մեկշաբաթյա մասնագիտական դասընթաց «Ռազմական լրագրություն» խորագրով
Այս բաժնից
310 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում
685 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
583 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին