211652_close_icon
views-count1343 դիտում article-date 22:22 17-11-2022

«Արթիկ» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են արգելված իրեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալ Կ․ Մ․-ի անվամբ քաղաքացի Հ․ Շ․-ի կողմից բերված սառնարանը։

Զննությամբ պարզվել է, որ սառնարանի շարժիչի վրա զոդման եղանակով  ամրացված է լրացուցիչ մետաղյա կափարիչ։ Շարժիչն ամբողջությամբ առանձնացրել են և ստուգել անվտանգության ռենտգեն սարքի միջոցով։

Արդյունքում՝ սառնարանի շարժիչի լրացուցիչ հատվածում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 9 բջջային հեռախոս, 4 բաժանորդային քարտ, 1 լիցքավորիչ, USB 8 լար, 3 ականջակալ և բջջային հեռախոսի 2 մարտկոց։
 
 

Նմանատիպ նյութեր