211652_close_icon

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր

views-count1933 դիտում article-date 16:16 08-07-2025
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության և տնտեսական ապահովման բաժինների ծառայողների կողմից իրականացված պատշաճ խուզարկության արդյունքում դատապարտյալի անվամբ քաղաքացու կողմից բերված սառնարանում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 10 բջջային հեռախոս, 2 զույգ ականջակալ, wi-fi սարք, 5 լիցքավորման լար, լիցքավորիչ և 2 USB փոխադրիչ։  

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։

Հարգելի՛ քաղաքացիներ, Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր