211652_close_icon
views-count17033 դիտում article-date 20:13 17-11-2022

Նշանակումներ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գևորգ Աղաբաբյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից:

Գևորգ Աղաբաբյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ

Արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Սամվելի Աղաբաբյանի կենսագրությունը

Ծնվել է 1980 թվականի հունվարի 2-ին, Անիի շրջանի, Մարալիկ ավանում: 2001թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիան:

Աշխատանքային գործունեություն

2001-2003 թթ. – ՀՀ ՆԳՆ քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային քննչական բաժնի Անիի քննչական խմբի քննիչ /ի հաշիվ ավագ քննիչի/

2003-2007 թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Անիի քննչական խմբի ավագ քննիչ

2007-2008 թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Անիի ավագ քննիչ

2008-2012 թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ

2012-2014 թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության քննչական խմբի ՀԿԳ ավագ քննիչ

2014-2018 թթ. – ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ
2018-2019 թթ. – ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ)
2019-2022 թթ. – ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Սամվել Տոնոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ


Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Սամվել Տոնոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ՝ ազատվելով հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության  պետի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սումբատի Տոնոյանի կենսագրությունը

Սամվել Սումբատի Տոնոյանը ծնվել է 1979 թվականին, Երևան քաղաքում: 1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2002-2007թթ. –  ՀՀ դատախազության Գուգարքի կայազորի զինվորական դատախազության քննիչ

2007-2008թթ. –  ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի քննչական բաժնի մաքսային տեսուչ-քննիչ

2008-2013թթ.–  ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ

2013-2014թթ. –  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ  վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ

2014-2018թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ

2018-2019թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ

2019-2022թթ.  – ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ

VIII-XI.2022թ.-ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության  պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Կարեն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Կարեն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Հովհանեսի Հովհաննիսյանի կենսագրությունը

Ծնվել է 1984 թվականի հունիսի 12-ին, Շիրակի մարզի, Մարալիկ քաղաքում: 2009թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան:

2002-2004 թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2009-2013 թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ

2013-2014 թթ.– ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքի քննիչ

III-VIII.2014 թ.– ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքի ավագ քննիչ

2014-2016 թթ.– Շիրակի մարզի դատախազության դատախազ

2016-2020 թթ.– Երևան քաղաքի դատախազության դատախազ, ապա՝ ավագ դատախազ

2020-2021 թ.– ՀՀ ԱԱԾ աշխատակից III-VIII.2021 թ.– ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

2021-2022 թ.– ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ

2021թ-ից մինչ օրս՝ դասավանդում է ՀՀ ոստիկանության ակադեմիայում, հեղինակ է մի շարք գիտական հոդվածների և աշխատությունների

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

ՀՀ քննչական կոմիտե


















 

Նմանատիպ նյութեր