211652_close_icon
views-count1035 դիտում article-date 14:12 17-11-2022

Եվրոպական Միությունը կփոխհատուցի ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հետևանքով 3-րդ երկրներին հասցված վնասը․ Բորել

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն կփոխհատուցի երրորդ երկրներին հասցված վնասը, եթե նման խնդիր առաջանա Ռւոսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքով, գրում է ria.ru-ն։

«Պատժամիջոցների հետևանքները պետք է մանրակրկիտ չափվեն: Դրանք չպետք է ազդեն լոգիստիկ գործոնների վրա: Երեկ մենք շատ արդյունավետ քննարկում ունեցանք ուրույն խնդիրների շուրջ, որոնք կցանկանայինք շատ ուշադիր լուծել, բայց դրանք ուղղված չեն երրորդ երկրների տնտեսությանը: Եթե կան ուղեկցող որոշ հետևանքային վնասներ, մենք դրանք կփոխհատուցենք»,- ասել է Բորելը Աստանայում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵՄ-ն կարող է երաշխավորել, որ պատժամիջոցները չեն ազդի Ղազախստանի տնտեսության վրա։

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ԵՄ-ն մեծացրել է պատժամիջոցային ճնշումը ՌԴ-ի վրա։ 

Նմանատիպ նյութեր