Տավուշում գնդակոծության հետևանքով բնակելի տներին հասցված վնասը մասնակիորեն փոխհատուցվեց. «Հրապարակ»
«Հուլիսի վերջին ղարաբաղաադրբեջանական շփման գծում լարվածությունը, հակառակորդի կողմից սահմանամերձ գյուղերի գնդակոծումը շարժել էին կառավարության գութը, և արդեն օգոստոսի 8-ին, կառավարության որոշմամբ, պարբերաբար տեղի ունեցած գնդակոծության հետևանքով բնակելի տներին հասցված վնասը մասնակի փոխհատուցելու նպատակով, Տավուշի մարզպետարանին հատկացրին 20 մլն դրամ: Մինչ այդ անտարբերության մատնված գյուղացիների համար մասնակի փոխհատուցումն էլ սփոփիչ էր»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Երեկ Այգեպարի գյուղապետից հետաքրքրվեցինք, թե ինչ սկզբունքով է բաշխվել այդ մասնակի փոխհատուցումը: Սակայն պարզվեց՝ դեռ հաշվարկներ են անում, քանի որ կրակոցները դադարել են օգոստոսի 9-ից:
«Այս պահին հաշվարկ ենք անում, չափում վնասը, տեսնենք՝ ինչքան է ընդհանուրը, նոր ներկայացնենք հանձնաժողովին»,-թերթի հետ զրույցում ասել է Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: